-
10.02.2014|
14:34
Ազգային գրադարանը, այս տարվանից համագործակցելով այն գրադարանների հետ, որոնք ունեն համապատասխան նյութեր, սկսել է իրականացնել հայ պարբերական մամուլի և հայ գրքի թվայնացման ծրագիր:
-
09.02.2014|
14:59
Գուանչժոու ամուսնական զույգը միանգամից ութ երեխայի ծնողներ են դարձել: Երկար տարիների անարդյունավետ փորձերից հետո նրանք չեն կարողացել երեխա ունենալ:
-
09.02.2014|
14:50
Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը յուրահատուկ նվեր են ներկայացրել ՆԱՍԱ -ի մասնագետները` արբանյակի միջից նկարահանելով Սոչիի օլիմպիադայից պատկերներ: Նրանք այդ լուսանկարները տեղադրել են իրենց կայքում: Դրանք ափամերձ Սոչիի և Կրասնայա պոլյանայում մեկ օր առաջ տեղի ունեցած լեռնային կլաստերի պատկերներ են, որոնք արվել են Terra (Terra spacecraf) արբանյակի միջոցով` օգտագործելով հատուկ ճապոնական ASTER ռադիոմետրը:
-
03.02.2014|
21:20
Հայտնի փաստը, որ աղջիկներն ավելի արագ են զարգանում, քան տղաները, վերջնականապես հաստատել են Նյուքասլ համալսարանի գիտնականները: Աղջիկներն համեմատաբար ավելի վաղ են սկսում քայլել և խոսել, քան տղաները: Դպրոցում ևս տղաները ուսումնական հաջողություններով զիջում են աղջիկներին: Բացի այդ, վերջինները ֆիզիկապես էլ են ավելի արագ զարգանում: Սա հատկապես նկատելի է անցումային շրջանում: 13-15 տարեկան աղջիկների կառուցվածքը բավականին ձավորված է այդ տարիքում, իսկ տղաները նրանց համեմատ դեռ «երեխաներ են»:
-
30.01.2014|
17:34
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին օրերս Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը 400000 դրամ է հատկացրել գիտական գործուղման համար։ Այս փաստը որոշ լայն քննարկման առարկա դարձավ լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Խնդրի առթիվ այսօր պարզաբանում է տարածել Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը, որտեղ, մասնավորապես, ասված է.
-
27.01.2014|
18:27
Տիեզերական մեքենաներին կուղեկցեն հեռազննող ապարտը և նրա տեղափոխման աշխատանքն իրականցնող այլ սարքեր, որոնք կծառայեն հերթափոխով: Այս մասին օրերս հայտնել է տիեզերական հետազոտություններ իրականցնող ինստիտուտի տնօրեն Լեո Գրենը:
-
23.01.2014|
16:23
Կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները: Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) սկսում է գիտական հրատարակությունների գրանցման գործընթացը` նոր չափանիշներին համապատասխան:
-
22.01.2014|
16:25
Այսօր կառավարությունում հաշվետվություն ներկայացնելու հերթը գիտության պետական կոմիտեինն էր, որի նախագահ Սամվել Հարությունյանը հանգամանորեն անդրադարձավ կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ Նախորդ տարի մրցույթների կազմակերպման գործընթացում կատարվել են մի շարք բարեփոխումներ։
-
21.01.2014|
13:05
Հոլանդական Mars One ընկերությունը խոստացել է 2023 թվականին Կարմիր մոլորակ ուղարկել չորս կամավորների: Կամավորների քանակը համալրվելուց հետո նրանք յուրաքանչյուր երկու տարին մեկ կթռչեն մոլորակ` կկառուցեն բազա և կփորձեն բնակություն հաստատել:
-
19.01.2014|
14:27
Եղանակային փոփոխությունների մասնագետները զգուշացնում են, որ 2014 թ. արևային «քունը» կարող է հանգեցնել փոքրիկ սառցե դարաշրջանի: Նման իրավիճակ եղել է 1645 թվականին, երբ ամբողջովին սառել էր Լոնդոնի Թեմզա գետը: Գիտնականները պնդում են, որ արևային ակտիվությունը հետևում է կրկնվող շղթային, սակայն արևային ցիկլն անկայուն է, և ակտիվության հաջորդը փուլը դժվար է կանխորոշել: